«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Նիկոլը ես եմ, ուրիշ Նիկոլ չկա

Նիկոլը ես եմ, ուրիշ Նիկոլ չկա
14.03.2017 | 21:09

ՀՀԿ-ն պատգամավորության այնպիսի թեկնածուների է առաջադրել, որոնք 5, 10, նույնիսկ 15 տարի ԱԺ պատգամավոր լինելով` անգամ մեկ նախադասություն չեն արտասանել ամբիոնից՝ մարտի 14-ին, Կենտրոն վարչական շրջանում քայլերթի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` հուսահատության ճգնաժամի և քաղաքականության անբաժանելի մասն է, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում առաջադրել է պատգամավորության այնպիսի թեկնածուների, որոնք 5, 10, նույնիսկ 15 տարի ԱԺ պատգամավոր լինելով` անգամ մեկ նախադասություն չեն արտասանել ամբիոնից. «Եվ հիմա այդ մարդիկ նորից ուզում են դառնալ ԱԺ պատգամավոր` լռության իրենց ստաժը ևս 5 տարով ավելացնելու համար, բայց Ազգային ժողովը լռելու տեղ չէ»:


Ելույթից հետո, բակում գտնվող քաղաքացիներից մեկը նրանից հետաքրքրվել է՝ Նիկոլը եկե՞լ է: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Նիկոլը ես եմ, ուրիշ Նիկոլ չկա»:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ